211652_close_icon
views-count1978 դիտում article-date 17:32 18-06-2022

Միահամուռ ուժերով մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը. Միհրան Խաչատրյան

Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև:

Այս մասին նշված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ՝ Միհրան Խաչատրյանի շնորհակալական խոսքում:

«Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։

Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։

Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ Միհրան Խաչատրյան»:

Նմանատիպ նյութեր