211652_close_icon
views-count4043 դիտում article-date 18:42 19-06-2022

6 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով. Գագիկ Համբարյան

6 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Աննախադեպ գնաճի դեմ տարբեր երկրներում պայքարում են տարբեր կերպ...

Նիկոլ Անհողի կառավարությունը գնաճի հետևանքները հասարակության համար մեղմելու գրեթե որևէ քայլ չի ձեռնարկում... 2021 թ-ի նոյեմբերից մինչև հիմա, օրինակ՝ հացը թանկացել է 30 դրամով... Առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների մասին էլ չասեմ...

Օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ բոլոր երկրներում տեղի է ունեցել թոշակների և աշխատավարձերի տարբեր մակարդակի բարձրացում... Ռուսաստանում, օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից մինչև հիմա թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, երբ ինֆլյացիան կազմել է 17, 5 տոկոս... Վերջին բարձրացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին...ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ մինչև տարեվերջ պատրաստվում են կրկին բարձրացնել թոշակները...

Հայաստանում այս առումով ՈՉԻՆՉ չի արվում այն դեպքում, երբ մեր պետական պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով և հասել է 9,3 միլիադ դոլարի...

Սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատում դիմելով մանիպուլյացիաների վերջերս հայտարարեց է, որ իր կառավարման ժամանակհատվածում ՄԻՋԻՆ աշխատավարձը բարձրացել է 30-ից ավելի տոկոսով...

Սա էժանագին մանիպուլյացիա է... Ըստ Նիկոլի ստացվում է, որ եթե մեր հարևանի ընտանիքն ամեն օր ուտում է երկու հավ, իսկ իմ ընտանիքն ընդհանրապես չի ուտում, ապա միևնույն է ստացվում է, որ ՄԻՋԻՆՈՎ և՛ մեր հարևանի,և՛ մեր ընտանիքը միևնույն է մեկական հավ են ուտում...

Դե իսկ հայաստանյան աշխատավոր մասսան և թոշակառուները թող ապրեն ՄԻՋԻՆՈՎ բարձրացված բուտաֆորիա աշխատավարձներով և 2023 թ-ի հունվարի 1-ից արդեն գնաճի կողմից կլանված բարձրացվող թոշակներով ,Նիկոլն ու իր թիմը ՌԵԱԼ ահռեովի աշխատավարձներ և պարգևավճարներ են ստանում և 4 տարում "из грязи в князи"-ի են տեղափոխվել...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր