1250 դիտում
15:12 20-06-2022
Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
Պահպանելով լավագույնը` գնում ենք բարեփոխումների ճանապարհով
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ տնօրեն Ահարոն Բարսեղյանին։
Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:
«Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին:
Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը` գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար:
«Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,-ասել է Ահարոն Բարսեղյանը:

Նմանատիպ նյութեր
2966 դիտում
13:32 17-11-2016
Արցախի վարչապետը արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
1897 դիտում
19:15 24-07-2021
Անահիտ Ավանեսյանը Աթենքում հանդիպել է առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ
2263 դիտում
23:23 21-04-2016
Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»