1230 դիտում
09:49 21-06-2022
Այսօր աշխարհում արձանագրվում է պատմության մեջ փախստականների ամենամեծ թիվը․ Բլինքեն. «Ամերիկայի ձայն»
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ աշխարհն աննախադեպ հումանիտար ճգնաժամ է վերապրում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշել է. «...Մենք արձանագրում ենք աննախադեպ հումանիտար ճգնաժամ ամբողջ աշխարհում, որը հանգեցրել է պատմության մեջ ամենամեծ թվով փախստականների»,- հայտարարել է Բլինքենը։
«Անցյալ ամիս մենք հասանք ողբերգական հանգրվանի. աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ բռնի տեղահանված է»,- շարունակել է նա:
«Միացյալ Նահանգները հումանիտար օգնության, դիվանագիտության և փախստականների վերաբնակեցման միջոցով առաջնորդ է հանդիսանում խիզախ և տոկուն մարդկանց օգնելու հարցում, ովքեր ստիպված են փախչել հալածանքներից՝ անվտանգություն գտնելու համար»,- ասել է Բլինքենը:
«Մենք գնահատում և հարգում ենք փախստականների ուժն ու տոկունությունը: Մեր հանձնառությունը խոցելի բնակչությանը (պաշտպանելու) հարցում անսասան է»,- ընդգծել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։
ԱՄՆ-ը մարդասիրական օգնության աշխարհի ամենամեծ դոնորն է, որը տրամադրել է ավելի քան 13 միլիարդ դոլար 2021 թ. ֆինանսական տարվա ընթացքում, նշվում է հայտարարության մեջ։
«Սակայն կարիքները զգալի են, և մենք կոչ ենք անում դոնոր համայնքին ավելացնել ներդրումները՝ աջակցելու փախստականներին և այլ խոցելի խմբերին ամբողջ աշխարհում»,- ասել է պետքարտուղարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր
3111 դիտում
09:45 02-03-2022
Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների թիվը ամեն ժամ ավելանում է. Բլինքեն. «Ամերիկայի ձայն»
1865 դիտում
16:43 17-06-2022
Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. սա պատմության մեջ գրանցված ամենամեծ ցուցանիշն է
Այս բաժնից
679 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
916 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2224 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ