Ռոնալդուի օգնականը` ֆուտբոլիստի 2,1 միլիոն եվրո արժողությամբ Bugatti-ով վթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող Bugatti Veyron մեքենան Մալյորկայում վթարի է ենթարկվել։
2,1 մլն եվրո արժողությամբ մեքենան բախվել է քաղաքամերձ տանը։ Միջադեպի հետևանքով վնասվել է տնտեսական սենյակը, որտեղ պահեստավորված են եղել գազի բալոնները։
Մեքենան վարել է ոչ թե ինքը՝ Ռոնալդուն, այլ նրա աշխատակիցը։ Վարորդը չի տուժել: Վնասվել է մեքենայի հետևի հատվածը, հայտնում է Armsport.am-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվողը հունիսի 14-ից հանգստանում է Մալյորկայում՝ կնոջ ու երեխաների ուղեկցությամբ։