211652_close_icon
views-count1644 դիտում article-date 20:05 22-06-2022

Փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Թեժ գծի և արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Թեժ գծի և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։
 
Այսուհետ կգործեն Ծառայության Թեժ գծի 88-19 և Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։
 
Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։

Թեժ գիծը գործում է  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:
Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է Ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով Ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել Ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝
  • պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
  • զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
  • դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։ 
#Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին։
 
Հորդորում ենք #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար․
  • կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման,
  • կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման,
  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու,
  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման,
  • աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը
վերանայելու,բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ
արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու,
  • հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։
Ծառայության Թեժ գծին և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով։
 
Հարկադիր կատարումն
ապահովող ծառայություն

 

Նմանատիպ նյութեր