882 դիտում
09:13 23-06-2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր են առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին․ «Ամերիկայի ձայն»
Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին:Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:
Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College):

Նմանատիպ նյութեր
1796 դիտում
09:47 21-09-2022
Նախագահ Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում է առաջադրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին․ «Ամերիկայի ձայն»
6610 դիտում
09:11 22-09-2018
Թրամփը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը
1275 դիտում
09:25 08-05-2020
ԱՄՆ նախագահն առաջադրել է ամերիկահայ Պատրիկ Հովակիմյանին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»