211652_close_icon
views-count648 դիտում article-date 15:34 24-06-2022

Սեւանա լճի մակարդակը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա հունիսի 23-ի համեմատ

Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 23-24-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այս տարվա հունիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մետր, մինչդեռ նախորդ տարի հունիսի 23-ին այն եղել է 1900.83 մետր, այսինքն 7 սմ-ով ավելի բարձր:

Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր