211652_close_icon
views-count8374 դիտում article-date 12:56 25-06-2022

Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյանի հորեղբոր տղաները և ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը․ Ապարանում սպանվածի հայր. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։

Ter.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը։
 

«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Մեր պահանջն այն  է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,- ասաց նա, հավելելով, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։
 

Հարցին, թե իրավապահ համակարգը քիչ լուր է հայտնում, իշխանավորները լռում են, սպանվածի հայրն ասաց, որ պետք չէ քաղաքականացնել, իրենց պահանջը մեղավորներին պատժելն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց էին այցելել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր բժշկական կենտրոնում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել էին հիվանդանոցի գույքը, կոտրել էին նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկանության Ապարանի բաժնի համայքնային ոստիկանության խմբի ավագ տեսուչը հայտնել էր իր վերադասին, ում հանձնարարականով էլ  հիվանդանոց էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից  ու ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և նույն վարչության «սև բերետները»:

Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր էին նախապատրաստվում:

Ձեռնարկվում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր