211652_close_icon
views-count590 դիտում article-date 21:58 28-06-2022

«Բարսան» ապրում է անցյալով, մինչդեռ ֆուտբոլը փոխվել է. Ռոնալդ Կուման

Ռոնալդ Կումանը կարծում է, որ մարտավարության առումով «Բարսելոնան» ապրում է անցյալում:
 
«Որպես հոլանդացի՝ ես կողմ եմ խաղի ժամանակ դոմինանտությանը: Եթե խաղում եք 3 կենտրոնական հարձակվողների և 5 պաշտպանների հետ, չի կարելի ասել, թե դա պաշտպանական սխեմա է:
 
Այդ սխեմայով 3 կամ 4 ամիս խաղալով՝ մենք անցկացրել ենք վերջին տարիների լավագույն հանդիպումները։ Ամենավառ օրինակը Գավաթի եզրափակիչն էր «Ատլետիկոյի» դեմ:
 
«Բարսան» ապրում է անցյալով. 4-3-3, տիկի-տակա: Ֆուտբոլը փոխվել է: Այժմ այն ավելի արագ է, ավելի պահանջկոտ ֆիզիկականի հանդեպ: Չի կարելի ապրել անցյալով»,- ասել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը։
 
Նշենք, որ «տիկի-տակա» խաղաոճը «Բարսելոնայում» ներդրվեց Խոսեպ Գվարդիոլայի օրոք:

Նմանատիպ նյութեր