1519 դիտում
09:40 02-07-2022
Ավելի քան 3,5 մլն դրամ, 7000 դոլար. ինչ ունեցվածք է հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի մասին որեւէ տվյալ չկա։ Բանկային հաշիվներին մնացորդները տարեվերջին բավականին ավելացել են․ եթե նրա հաշվին տարեսկզբին առկա է եղել 2000 դոլար, ապա տարեվերջին այն դարձել է 7000 դոլար, 630 հազար 920 դրամը դարձել է 3 մլն 369 դրամ, իսկ 185 հազար դրամը՝ 318 հազար դրամ։
Պատգամավորը 2021-ի վերջին կանխիկ գումարի պակաս չի ունեցել․ նրա մոտ կանխիկ եղել է 15 մլն դրամ եւ 8000 դոլար։ Նախորդ տարվա տարեկան հայտարարագրում եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը նա ստացել է խորհրդարանից՝ ընդհանուր 3 մլն 283 հազար դրամ։ Վարդանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել։
Նշենք, որ 2012 թվականին, երբ Վարդանյանը Սոցապ նախարարն էր, 2 մլն դրամ եւ 5000 դոլար ուներ, 2013-ին՝ 1 մլն դրամ եւ 4000 դոլար, 2014-ին՝ 4 մլն դրամ եւ 7000 դոլար։ 2015-ին որոշ փոփոխություններ են տեղի ունեցել․ նա 25 000 դոլարով բնակարան է վաճառել։ Բացի այս, Վարդանյանը վաճառել է նաեւ գեղարվեստական նկար 3 մլն դրամով։ Պաշտոնյայի դրամական միջոցները 2015-ին կազմել են 9 մլն դրամ եւ 24 000 դոլար։
Պարզվում է՝ Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքով է զբաղվել նաեւ 2016-ին․ նա այդ տարի 5 մլն դրամով նկար է վաճառել, իսկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 25 000 դոլար։ 2018-ին պաշտոնը դադարեցրել է հետեւյալ ֆինանսական վիճակով՝ 8 մլն դրամ եւ 15000 դոլար։
Իսկ, ահա, 2021 թվականին պաշտոնը ստանձնել է 21 մլն դրամի եւ 8000 դոլարի չափով կանխիկ գումարով։ Բանկային հաշիվներին առկա է եղել 2000 դոլար, 630 հազար 920 եւ 185 հազար 739 դրամ։ Նրա ընտանիքի անդամների ունեցվածքին կանդրադառնանք առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1525 դիտում
08:55 14-08-2024
15 մլն տարեկան եկամուտ. ինչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը. «Ժողովուրդ»
1330 դիտում
07:25 01-06-2024
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»