211652_close_icon
views-count1014 դիտում article-date 12:51 02-07-2022

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս անցկացված «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի առաջին քննարկմանը։

✅ Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված իր բոլոր գործողություններում, նախաձեռնություններում, միջազգային գործընկերների աջակցությամբ տնտեսության տարբեր ոլորտների ծրագրերի մշակման և իրականացման ջանքերում, իր առջև նպատակ ունի Հայաստանում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ։

Նմանատիպ նյութեր