211652_close_icon
views-count1975 դիտում article-date 14:21 04-07-2022

Օտարության մեջ, սակայն միշտ հայրենիքով մտահոգ ռուսաստանաբնակ մարտակերտցիներն ապրում են հայրենիքի հոգսերով

Լուսինե Զաքարյանը գրում է. «Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները մեկ անգամ չէ, որ իրենց բարեգործական ծրագրերով միշտ լինում են համերկրացիների կողքին՝ նաև այս կերպ մասնակիցը  և կարեկիցը լինելով հայրենի եզերքի հոգսերին։

44-օրյա պատերազմից հետո ռուսաստանաբնակ մարտակերտցիները՝ ներառյալ շրջանի որոշ գյուղերի, բարեգործական ծրագրեր են իրականացրել։ Կազմակերպվել է  բարեգործական դրամահավաք, որոնցից են Մարտակերտի շրջանի հանրակրթական բոլոր դպրոցները ռազմական-ուսումնական և մարզական գույքերով համալրումը։ Այս նպատակով 2021 թվականի դեկտեմբերին արդեն տրված էր  ֆինանսական ներդրումների մեկնարկը, որին մասնակցել են՝ Մարտակերտ քաղաքի, Աղաբեկալանջ , Մոխրաթաղ, Ներքին Հոռաթաղ, Ճանկաթաղ, Կուսապատ, Ծաղկաշեն, Ակնաբերդ, Զագլիկ, Հաթերք, Վաղուհաս և Քոլատակ գյուղերի ռուսաստանաբնակ համագյուղացիները։ Նրանք առանց վարանելու, մեկ մարդու նման իրենց լուման են ներդրել՝ որևէ խնդիր լուծելու, պակասը լրացնելու, անկախ նրանից, թե որ գյուղերին են օգնում: Նրանց համար կարևորը օտար ափերից հայրենի երկրին  աջակից լինելն է:
Եվ դրամահավաքն իր պտուղները տվեց. օրերս արդեն Արցախում՝ Մարտակերտի շրջանի գյուղերում էին  ռուսաստանաբնակ մարտակերտցի Վահրամ Հակոբյանը և Էսենտուկի քաղաքի  Սուրբ Հռիփսիմե Եկեղեցու քահանա Տեր֊ Գյուտ  Ղահրամանյանը, ովքեր նաև  ծրագրի կազմակերպիչներից են:  

Նրանք մեքենաներով տեղ են  հասցրել  ռազմական-ուսումնականև մարզական իրերը, եղել են  գյուղերի հանրակրթական  բոլոր դրոցներում՝ իրենց ձեռքով հասցնելու նախատեսվածը։  Նրանց հետ գյուղեր էր այցելել և ականատեսը եղել  Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Վանյանը:

Ռուսաստանաբնակ մարտակերտցի Վահրամ Հակոբյանի խոսքով, մինչև ապրանքի ձեռք բերումը, իրենք արդեն գիտեին , թե որ դպրոցում ինչն է անհրաժեշտ, քանի որ նախապես կապ էին հաստատել դպրոցների տնօրենների հետ , որի հիման վրա էլ ձեռք են բերվել մարզական և ռազմական -ուսումնական իրեր 30 դպրոցի համար, որը և համապատասխանաբար բաշխվել է : Այսինքն, յուրաքանչյուր դպրոց արդեն ունի այն, ինչի կարիքը շատ էր զգացվում։  Թեկուզ շրջանի ոչ բոլոր գյուղերի ռուսաստանաբնակներն են մասնակցել դրամահավաքին, սակայն  կազմակերպիչներն այնպես են բաշխել գույքը, որ շրջանի բոլոր դպրոցներն էլ համալրվել են : Համոզված ենք, որ ռուսաստանաբնակ մեր բոլոր համերկրացիները ևս կմասնակցեն և կկստսրեն  իրենց ներդրումը՝ աջակցելով հայրենի բնօրրանին:

Դպրոցների տնօրենները և համայնքերի ղեկավարներն իրենց շնորհակալությունն են հայտնել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին՝ կարևորելով նման բարեգործական աջակցությունը։

Ողջունելի է, որ շրջանի զավակները, թեկուզ հեռվից հեռու, մեծ հոգածություն են ցուցաբերում իրենց հարազատ բնօրրանի նկատմամբ։

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյաննէլ իր հերքին  շնորհակալություն է հայտնել արտերկրում ապրող մեր հայրենակիցներին՝ այդ կերպ ևս շրջանի կողքին կանգնելու և որևէ պակաս լրացնելու համար, որը ևս հայրենասիրություն է.

Նշենք, որ նման բարեգործական ծրագրերը  ուրախությամբ է ընդունվում այստեղ ապրող յուրաքանչյուր հայի կողմից, քանի որ այն դիտվում է, որպես հայրենասիրական դրսևորում, արցախցին դրանով իսկ համոզվում է, որ օտար ափերում հանգրվանած մեր հայրենակիցները միշտ իրենց կողքին են:
Համոզված ենք, որ նման ծրագրերը  կկրեն  շարունակական բնույթ, որը նաև մեծ աջակցություն է , և օրինակ կծառայի արտերկրում ապրող մեր  մյուս հայրենակիցներին։

Մեր շնորհակալությունն ենք հայտում օտարության մեջ ապրող մեր ՝ Հայրենիքի հոգսերով ապրող հայրենասեր համերկրացիներին: 
 Աստված միշտ հովանի լինի նրանց ընտանիքներին…

Հ.Գ. Երբ զրուցում էինք Վահրամ Հակոբյանի հետ, ինձ ուրախացրեց այն փաստը, որ ապրելով այդքան հեռու, բայց մեզանից շատ են ցավում մեր խնդիրների համար։ Նրա ամեն մի խոսքում վառ ապացուցված էր հայի  հայրենասեր տեսակը։ Այո, ես կասեի Վահրամ Հակոբյանն արտացոլանքն էր նաև օտար ափերում ապրող  մեր հայրենակիցների  սերը դեպի առ հայրենիք։
Ինչ խոսք, անչափ ուրախ եմ...»։

Նմանատիպ նյութեր