3057 դիտում
18:32 04-07-2022
Հուլիսի 1-ից սկսած պահանջատիրոջ օգտին բռնագանձված և պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կատարողական վարույթի շրջանակում պահանջատիրոջ օգտին բռնագանձվածև պարտապանին վերադարձման ենթակա գումարները կատարողական վարույթի կողմերը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով, ինչի համար անհրաժեշտ է նախապես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել շահառուի բանկային համապատասխան հաշվեհամարը։
Միայն անկանխիկ եղանակով են իրականացվելու նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակցությանհամար նախատեսված հաշվին (900013288031) լոտի մեկնարկային գնի 5-ի չափով նախավճարի վճարումը և հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող մասնակցի կողմից լոտի գնման գնի վճարումը, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցներին օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարի և գույքի գնման գնի վերադարձը։
Հարկադիր կատարումն
ապահովող ծառայություն

Նմանատիպ նյութեր
2231 դիտում
15:32 30-08-2019
Այսուհետ կատարողական վարույթի կողմերը կարող են փոխել պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը. իրազեկում
4094 դիտում
14:06 15-06-2018
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել են զինվորական կենսաթոշակից բռնագանձված գումարները
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»