211652_close_icon
views-count6037 դիտում article-date 20:53 09-07-2022

Նարինե Կիրակոսյան. Ադրբեջանցիները դեպի Ստեփանակերտ նոր ճանապարհ են կառուցում, Բերձորն են վերցնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բերձորը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրին համաձայն դարձավ "Լաչինի մարդասիրական միջանցք", շուտով պետք է հանձնվի ամբողջությամբ Ադրբեջանին։

Այս մասին է դեպի Արցախ այցիս մասին առաջին ռեպորտաժը, իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նարինե Կիրակոսյանը:

«Ադրբեջանը արդեն հայերի տեղաշարժի համար կառուցում է և շուտով կավարտի, Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից դեպի "Ստեփանակերտի կամուրջ" կոչվող հատվածը, նոր ճանապարհը։ Պայմանագրի մասին հանրությունը, ինչպես և ընդհանրապես Արցախի հանձման վերաբերյալ գրեթե ոչ մի տեղեկություն չունի։

Հայերս իմանում ենք հերթական տարածքային կորուստների մասին ադրբեջանական կողմից, որը հետո հաստատում է Հայաստանի վարչապետը։ Ցավոք մինչև հիմա և՛ Արցախի , և՛ Հայաստանի տարածքների կորուստը հանրությունը ընդունում է և համակերպվում։

Ավելին, կարծես գրեթե համատարած անտարբերություն է իրականության նկատմամբ։ Վարչապետը հաստատում է, այն ինչ ադրբեջանական կողմն է պնդում, իսկ նրան ծափահարողները նույնիսկ չեն քչանում։

Բայց կա դեռ նաև հայի պայքարող տեսակը։ Աղավնոն, որը Բերձորի հանձնման հետևանքում նույնպես պետք է ամբողջովին անցնի Ադրբեջանին, չեն լքում և պատրաստեն մնալ ու կռվել մի քանի հարյուր այդ գյուղի բնակիչներ»:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր