211652_close_icon
views-count34082 դիտում article-date 11:11 10-07-2022

Արտակարգ դեպք Երևանում. Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի» հարևանությամբ գտնվող սննդի կետում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ. պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի»  մոտակայքում, ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Քանի որ տարածքը գտնվոմ է բնակելի թաղամասում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանը, Նարեկ Միքայելյանը, Նարեկ Սուքեյանը և Բենիկ Շահբազյանը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել: Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի  1 պահարան և  սառնարան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր