193912 դիտում
12:03 11-07-2022
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով սպանություն՝ Կոտայքի մարզում. Ծաղկաձորում սպանվել է հայտնի «Ծռի Վարդանը», հայտնաբերվել է Նիվան, որի դիմապակուն առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկնության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։
***
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա են կրակոցի մի քանի հետքեր, դռների հատվածում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Սպանվածը Ծաղկաձորում հայտնի էր իր քրեական պատմություններով և նրա նկատմամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված եղել նախկին ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի հատկանիշով, և քննիչը 2 անգամ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը այդ հարուցված քրգործի շրջանակում բավարարի կալանավորման միջնորդությունը, սակայն դատարանը մերժել է, ու նրան դատարանից ազատ են արձակել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+