211652_close_icon
views-count3219 դիտում article-date 13:48 11-07-2022

Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում. Սաղաթելյանը՝ Աննա Հակոբյանին վարդերով դիմավորող Փարամազյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետև Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետևանքով ապօրինի ազատազրկվել է և քանի ամիս բանտարկության մեջ է  գտնվել, այն ինչ կատարվել է  Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ նաև անհասկանալի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ թե ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու առիթի վերաբերյալ, հայտնում է News.am-ը։

«Բայց գիտեք, յուրաքանչյուրն ինքն է  որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը, և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն և կրում պատասխանատվություն։  Անկեղծ, ես ափսոսում եմ, ափսոսում, որովհետև ինքն այն մարդկանցից էր, որը դուրս էր եկել պայքարի և այդ պայքարի համար ազատությունից զրկվել էր։ Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է կատարվել, մանրամասների մասին տեղյակ չեմ: Մի բան վստահեցնում եմ, մենք ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, որ ընտրություն են անելու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, որ նման դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ «Դիմադրություն» շարժման վրա. «Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝  ուր ենք գնում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Իշխան Սաղաթելյանն ասաց, թե վստահ է` շատ լուրջ ճնշում է գործադվել Փարամազյանի նկատմամբ. «Այլ պարագայում չէր անի»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր