1646 դիտում
12:13 13-07-2022
ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ 33 ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար
ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նիստը նշանակված է 18.30-ին։
ԱԺ կայքում արդեն հրապարակվել է նախագիծը։
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այդ ցանկում չկան։
Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, վերջինս էլ արձագանքել էր. «Շատ հաճելի»: Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանել էր. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:
Նմանատիպ նյութեր
1337 դիտում
09:01 22-07-2022
ԱԺ խորհուրդն այսօր կրկին նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար․ NEWS.am
1329 դիտում
19:50 14-07-2022
ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը
988 դիտում
17:48 13-01-2023
Իշխող ուժը որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»