211652_close_icon
views-count58794 դիտում article-date 19:18 14-07-2022

Վրաերթ «Աշտարակ քարհանք»-ի Բյուրական հանքավայրում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Գարիկ Կ.-ն է:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները, այնուհետև նրանց միացած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական վաշտի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ այսօր՝ ժամը 10:50–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Մ.-ն իր վարած Man մակնիշի բեռնատարով «Աշտարակ քարհանք» ԲԲԸ  Բյուրական հանքավայրում, հետընթաց կատարելիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել Գարիկ Կ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Վրաերթի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը աշխատում է նշված հանքավայրում՝  որպես մեքենավար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր