211652_close_icon
views-count1284 դիտում article-date 13:07 16-07-2022

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Սաուդյան Արաբիա այցի արդյունքում կողմերը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 18 փաստաթուղթ, հաղորդում է Սաուդյան պետական ​​SPA գործակալությունը։

«Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, ներդրումների, կապի և առողջապահության նախարարները 18 համաձայնագիր են կնքել իրենց ամերիկացի գործընկերների հետ: Վերոնշյալ համաձայնագրերը նոր հնարավորություններ են բացում համատեղ համագործակցության համար ներդրումների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի և առողջապահության ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտնել էր, որ Էր Ռիադը պարտավորվել է պահպանել հավասարակշռությունը նավթի համաշխարհային շուկայում։

«Սաուդյան Արաբիան հավատարիմ է նավթի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահպանելուն՝ կայուն տնտեսական աճի համար»,- ասել է Սպիտակ տունը:

Նմանատիպ նյութեր