211652_close_icon
views-count1133 դիտում article-date 18:54 16-07-2022

Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, մեղադրական եզրակացության համաձայն, Չալաբյանը մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2 մլն դրամ գումար։

Հիշեցնենք, որ ըստ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմի՝ վերջինս քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Հիշեցնենք, որ հիմնականում Մնացական Մարտիրոսյանին են մակագրվում վերջին շրջանում ըննդիամդիր հայացքներ ունեցող անձանց գործերը: 

Նմանատիպ նյութեր