211652_close_icon
views-count89312 դիտում article-date 17:03 17-07-2022

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 51-ամյա տղամարդը տրակտորով «Կալդրմայի առու» կոչվող տարածքում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը, նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Թովմասյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է երեկ՝ հուլիսի 16-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։

Այդ օրը, ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Նորայր Ե-ն իրեն պատկանող և իր կողմից շահագործվող առանց համարանիշի «ՍՏԶ-82» մակնիշի տրակտորով Շաղատ գյուղի «Կալդրմայի առու» կոչվող տարածքում խոտ հնձելիս կորցրել է կառավարումը և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, որտեղ տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ;

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր