211652_close_icon
views-count1003 դիտում article-date 23:37 20-07-2022

Հուլիսի 24-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը,  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին այն փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,

խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,

տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,

Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

ԱԻՆ փրկարար ծառայություն՝ 911

«Խոսրով» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/

«Խաչաձոր» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Հայկ Մեջլումյան /հեռ.՝ 093437375/

«Գառնի» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/

«Կաքավաբերդ» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/»,- այս մասին ասվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր