211652_close_icon
views-count1055 դիտում article-date 11:54 21-07-2022

Գնել Սանոսյանը դիտարկել է Կապան-Տաթև ճանապարհի տարբեր հատվածներում ընթացող աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով այսօր Սյունիքի մարզում էր։

Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթեւ  ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։

Գնել Սանոսյանը դիտարկել է նաեւ նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթեւ-Լծեն ճանապարհները։

Սիսիան համայնքում մարզային ու համայնքային իշխանությունների հետ ՀՀ ՏԿԵ նախարարը  ծանոթացել  է կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր