27589 դիտում
10:06 22-07-2022
Ավտովթար Կոտայքի մարզում․ BMW-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Սասուն Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+