211652_close_icon
views-count909 դիտում article-date 23:27 22-07-2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքներն Արևելյան գործընկերության երկրների շարքում:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին և նշվել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը:

Արձանագրվել է, որ իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու և զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում` ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը:

Նմանատիպ նյութեր