86368 դիտում
16:17 24-07-2022
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 51-ամյա վարորդը 07-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ցորենի դաշտում, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Գարիկ Հակոբյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ոստիկաններն ու քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանը և Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանը։
Վթարի փաստով Ք. Քոչարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+