1530 դիտում
10:11 26-07-2022
ՌԴ-ից ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է 95 մլն դրամով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 265 միլիոն 949 հազար դոլար: Նկատենք, որ, ապրիլ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 106 միլիոն 766 հազար դոլարով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մայիսին տրանսֆերտները շարունակել են այս տարվա հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսների համեմատ աճել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը մայիս ամսին կազմել է 238 մլն 735 հազար դոլար։ Այն, ապրիլ ամսվա համեմատ, 95 մլն 761 հազար դոլարով ավելացել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա ապրիլին այն կազմել է 33 մլն 17 հազար դոլար, ապա մայիսին դարձել է 37 մլն 43 հազար դոլար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1111 դիտում
10:25 03-02-2022
Աարտերկրից Հայաստան ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է. «Ժողովուրդ»
2231 դիտում
10:20 15-04-2022
Արտերկրից Հայաստան ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է․ «Ժողովուրդ»
2017 դիտում
10:25 18-09-2021
ԱՄՆ-ից Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»