211652_close_icon
views-count1125 դիտում article-date 14:14 26-07-2022

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել Է 10 տարում 1 մլրդ ծառ տնկելու պլանների մասին

ԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկեն հաջորդ 10 տարվա ընթացքում անտառազրկման դեմ պայքարի համար: Հուլիսի 26-ին այդ մասին Twitter-ում հայտնել է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։ 

«ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը կզբաղվի ազգային պարկերում անտառազրկման խնդրով եւ ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկի հաջորդ տասնամյակի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Վերջին տարիների անտառային հրդեհները «չափազանց սաստիկ» էին եւ անտառները զրկել են «բնական ճանապարհով վերականգնման» հնարավորությունից, արձանագրում է գերատեսչությունը:

Անտառազկման սպառնալիքի տակ է գտնվում 4,1 միլիոն ակր (1,7 միլիոն հեկտար): ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Թոմ Վիլսաքն ընդգծել է, որ «անտառները հզոր զենք են կլիմայի փոփոխության դեմ»: Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ ծառերի տնկումը «թույլ կտա նվազեցնել անտառային հրդեհների, երաշտների եւ հիվանդությունների բռնկումների բացասական ներգործությունը»: Բարձր ջերմաստիճանների եւ երաշտների ֆոնին ԱՄՆ-ի տարբեր մասերում կրակն ընդգրկում է ընդարձակ տարածքներ, ինչը բնակիչներին հարկադրում է լքելու իրենց տները եւ վնաս է հասցնում անտառային զանգվածներին։

Նմանատիպ նյութեր