1417 դիտում
23:35 26-07-2022
Գասպար Տերտերյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել աշխարհի Մ-17 առաջնության կիսաեզրափակիչ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Իտալիայի մայրաքաղաք Հռոմոմում մասնակցում է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը:
Մրցումային առաջին օրը պայքարի դուրս եկած մեր ազատ ոճայիններից երկուսը՝ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Տերտերյանը որակավորման փուլում 9-0 հաշվո ջախջախիչ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 2-1 հաշվով առավելության է հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8-0 հաշվով ուժեղ է գտնվել Թուրքիայի ներկայացուցչից:
Կիսաեզրափակչում Գասպար Տերտերյանը կգոտեմարտի իրանցի Հոսեին Միրշեքարի հետ:
Վարդերեսյանն էլ մեկնարկում 12-3 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 10-1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցչին:
Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Դավուդ Մամադովը:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է նաև 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը: Վերջինս սփոփիչ գոտեմարտում 5-0 հաշվով հաղթել է ղրղզ ըմբիշին, իսկ երրորդ տեղի համար պայքարում կմրցի Ղազախստանի ներկայացուցչի հետ:
65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը ցավալի պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը,պարտություններ են կրել ավելի վաղ փուլերում և դուրս են մնացել մեդալային պայքարից:

Նմանատիպ նյութեր
1878 դիտում
15:00 28-07-2022
Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի սան Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի չեմպիոն
1702 դիտում
23:59 28-06-2023
Գասպար Տերտերյանը՝ ԵԱ բրոնզե մեդալակիր
1063 դիտում
22:18 03-07-2024
Գասպար Տերտերյանը դարձել է ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին