1309 դիտում
15:19 30-07-2022
Հայ կանայք ունեն ներուժ գիտության և ՏՏ ոլորտները առաջ տանելու և զարգացնելու համար․ Հակոբ Արշակյան
Մեկնարկել է Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ ուզում է հորդորել հայ կանանց և աղջիկներին՝ հավատալ իրենց ուժերին և առաջ գնալ։ Հաղորդում է «Արմենպրեսը»։
«FemInno կոնֆերանսը կազմակերպել են կանայք։ Բանախոսներն արդեն բարձունքների հասած կանայք են, ովքեր կիսվելու են իրենց պատմություններով։ Ուզում եմ ոգևորել, որպեսզի հայ կանայք և աղջիկները հետևեն այդ օրինակներին, հավատան իրենց ուժերին և գնան առաջ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Արշակյանը։
Նրա համոզմամբ՝ կանանց զբաղվածությունը տարբեր ոլորտներում քիչ է, որն իր հերթին բացասական հետևանքներ է առաջ քաշում։ Հայաստանն անհրաժեշտություն ունի կանանց ոգևորել, մոտիվացնել՝ գիտության և տեխնոլոգիաների մեջ ներգրավելու համար։
«Ուրախ եմ, որ այստեղ եմ, միաժամանակ, ինձ համար պատիվ է այս կոնֆերանսին ողջույնի խոսք ասել։ Պետք է յուրաքանչյուրս ջանք գործադրենք, որպեսզի կանայք էլ ավելի ակտիվանան տարբեր ոլորտներում»,- նշեց Արշակյանը։
ԱԺ նախագահի տեղակալը նկատեց՝ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը։ Նա շեշտեց՝ լիահույս է, որ համաժողովը, միջազգային լինելով, որպես «արտադրանք»՝ կարտահանվի տարբեր երկրներ, ինչի դեպքում ՀՀ կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի։

Նմանատիպ նյութեր
2639 դիտում
15:05 25-07-2020
Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»