211652_close_icon
views-count1812 դիտում article-date 15:45 30-07-2022

Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ:

Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը կնպաստի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Նմանատիպ նյութեր