211652_close_icon
views-count2692 դիտում article-date 22:06 31-07-2022

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ և հաղթեց 2,5:1,5 հաշվով։

Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը (2591):

Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Մանուել Պետրոսյանը (2610) պարտիաներն ավարտել էին ոչ ոքի։

Սա Հայաստանի հավաքականի երրորդ հաղթանակն էր մեկնարկային երեք մրցամարտերում: Երեք տուրից հետո 100 տոկոսոանոց արդյունք ունեն ևս 20 թիմ:

Նմանատիպ նյութեր