8399 դիտում
11:14 01-08-2022
Ռուս խաղաղապահներն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ
Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը․
«Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։
Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:
Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։
«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետևում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»,- ասել է Հովհաննիսյանը»։

Նմանատիպ նյութեր
957 դիտում
10:11 02-08-2022
Պաշտոնական Արցախը որևէ մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու վերաբերյալ. «Իրավունք»
2599 դիտում
12:23 29-07-2022
Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքն իրենց երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել
2425 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1030 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին