211652_close_icon
views-count8473 դիտում article-date 09:51 02-08-2022

Դիմակներ կրելու մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 59. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում իշխանությունների կողմից եղել են հակասական հայտարարություններ։ Խոսքը նաեւ դիմակը կրելու մասին է։

«Ես մասնագետների հետ քննարկման արդյունքում կարող եմ ասել հետեւյալը, որ նաեւ առողջապահության նախարարն ասաց, որ մարդիկ ուղղակի դիմակ կրելու եւ քայլելու անհրաժեշտություն չունեն». սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի մարտի 13-ին։ Օրեր անց՝ մարտի 19-ին, այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում էր. «Ձեր կրած սովորական դիմակները վիրուսից չեն պաշտպանում։ Վիրուսն ավելի փոքր է, քան դիմակների մեջ եղած ծակերը»։

Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն մայիսի 24-ին ասում էր. «Դիմակի կրման կարգապահությունը, դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։ Նաեւ համաճարակաբանների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրակացության, որ տանը պատրաստված դիմակներն անգամ կարող են արդյունավետ լինել դրանց կրման որակի պայմաններում»։ Դրանից երկու ամիս առաջ Արսեն Թորոսյանն ասում էր, թե դիմակը պետք է փոխել մի քանի ժամը մեկ, եւ շատ կարեւոր է դրանց պատրաստման որակը։

Այսպիսով, ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պաշտոնյաներն իրարից անկախ են հայտարարություններ արել, իսկ Փաշինյանի այն պնդումները, թե սովորական կամ ինքնաշեն դիմակները կարող են պաշտպանել վիրուսից, սուտ են եղել։ Նա խաբել է քաղաքացիներին՝ վտանգելով մարդկանց առողջությունը»:

Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր