1718 դիտում
13:49 04-08-2022
Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ. Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ։
«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զոհերի հանգեցրած զինված բախումների մասին տեղեկություններով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Նմանատիպ նյութեր
1930 դիտում
11:42 12-01-2022
ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից
2601 դիտում
15:12 14-10-2015
Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին