211652_close_icon
views-count59151 դիտում article-date 21:09 06-08-2022

Արագած գյուղի «Արագած սպորտ կոմպլեքսում» ամեն ինչ արված է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան. այնտեղ մեկ անգամ մտնելուց հետո դառնում ես սպորտի սիրահար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին մայրաքաղաքից հոսքը դեպի մարզեր շեշտակի աճել է: Դա կապված է ամառվա այս տապին քաղաքացիների կկողմից իրենց հանգիստը Հայաստանի գեղատեսիլ վայրերում անցկացնելու ցանկության հետ:
 
Մարդիկ հանգստի են մեկնում Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ և այլ վայրեր, ու առաջին հերթին՝ հանգստին զուգահեռ, ցանկանում են զբաղվել նաև սպորտով:
 
Տևական ժամանակ է, Արագածոտնի մարզի Արագած գյուղում գործում է «Արագած սպորտ կոմպլեքսը», որը կարճ ժամանակում, կարելի է ասել, մրցակից է դարձել Հանրապետությունում գործող հայտնի մարզահամալիրներին:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Արագած սպորտ կոմպլեքս» այցելած՝ Արագած գյուղի բնակիչներն ասում էին. «Այս շենքը դեռ սովետական տարիներին հայտնի գործարան էր: Սովետի փլուզումից հետո՝ բազմաթիվ գործարանների պես, այն նույնպես թալանվեց: Շենքն արդեն աստիճանաբար վերածվում էր աղբանոցի:
 
Մեր գյուղի հնաբնակներից հայտնի բարերար, երջանկահիշատակ Աղվան Կարապետյանը՝ իր ընկերների հետ ձեռնամուխ եղավ շենքի կապիտալ հիմնանորոգմանը և մինչ այդ որոշել էին, որ Արագած գյուղում՝ առաջին հերթին երիտասարդների համար, ստեղծվի մարզական կենտրոն: Ամիսներ շարունակ Ա. Կարապետյանն ու իր ընկերները՝ տեղաբնակների հետ, կյանքի կոչեցին այն:
 
Եթե մտնեք ներս, բարևներդ կմոռանաք: Ամեն ինչ արված է, որպեսզի այցելուները գոհ հեռանան:  Մարզումների համար ստեղծված են բոլոր պայմանները: Մարզասրահները հագեցած են ամենաորակյալ տրենաժորներով: Գործում է հրաշալի լողավազան, որի մաքրությունը ստուգվում է ամեն օր: Այդ լողավազանում կարելի է անցկացնել նույնիսկ հանրապետական և միջազգային կարգի մրցաշարեր: Մասնագետներն էլ իրենց պատրաստվածությամբ չեն զիջում միջազգային բարձրակարգ մասնագետներին:
 
Օրինակ, «Արագած սպորտ կոմպլեքսի» լողի ավագ մարզիչ ՀՀ սպորտի վարպետ Նորայր Ղազարյանը 2009 թվականին Իտալիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը և բազմաթիվ միջազգային այլ  մրցաշարերի»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարզահամալիր են այցելում և մարզվում նաև 75-80 տարեկան տատիկներ ու պապիկներ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մարզահամալիրի ծառայություններից օգտվում են ոչ միայն մայրաքաղաքի, Հանրապետության տարբեր մարզերի բնակիչները, այլ նաև՝ արդեն ԱՊՀ երկրներից, Եվրամիությունից ու ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկները:
 
«Արագած սպորտ կոմպլեքսը» առաջարկում է նաև խմբակային մարզումներ՝ տարբեր տարիքային խմբերի և ֆիզիկական պատրաստվածություն ունեցողների համար: Բոլորովին պարտադիր չէ լինել ֆիզիկապես կոփված կամ առանձնահատուկ որակներ ունենալ խմբակային մարզումներին մասնակցելու համար:
 
Կարող եք այցելել խմբային մարզումներին և հետևել որակավորված մարզիչների հրահանգներին տրամադրող միջավայրում:
 
«Արագած սպորտ կոմպլեքսի» հասցեն է՝ Արագած գյուղ, փողոց 1/31: Ցանկացողներն էլ կարող են մարզահամալիրի ծառայություններին ծանոթանալ ֆեյսբուքյան էջում:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 400+
400+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր