211652_close_icon
views-count5110 դիտում article-date 23:10 07-08-2022

Ահազանգ ոստիկանությանը. ամբաստանյալը հայհոյել է վկային. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 18-ին ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազի կողմից հաղորդում է ստացվել, որ հուլիսի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (դատավոր՝ Տ. Գրիգորյանի նախագահությամբ) , մեղադրող Ա.  Բեգլարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քրեական վարույթով նիստ ՝ ըստ մեղադրանքի Արսեն Վարդանյանի, Էմանուել Սինանիի, Նարեկ Վերդյանի, Արշակ Սարգսյանի, Սարգիս Կարապետյանի, Տարոն Մանուկյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի և Նարեկ Մանթաշյանի՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ նույն աղբյուրի, որպես վկա հրավիրված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Վարդան Սուքիասյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Նարեկ Մանթաշյանը հայհոյել է վկային, ինչպես նաև սպառնացել վերջինիս ձեռքին առկա պլաստմասե շշով հարվածել, ինչի կապակցությամբ դատարանի կողմից կիրառվել է «նկատողություն» դատավարական սանկցիան:

Նմանատիպ նյութեր