211652_close_icon
views-count3759 դիտում article-date 12:25 09-08-2022

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում են ստացել 2 պայմանագրային զինծառայող․ ՊԲ

Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու  հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ  Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը  և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում , չնայած պահպանվող լարվածությանը,   հարաբերականորեն  կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները  կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու  հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ  Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը  և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։    

Նմանատիպ նյութեր