211652_close_icon
views-count1282 դիտում article-date 12:35 11-08-2022

Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանները միջնորդել են արտահերթ դատական նիստ հրավիրել

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը արտահերթ դատական նիստ հրավիրելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պարոն Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»։

Նմանատիպ նյութեր