211652_close_icon
views-count1493 դիտում article-date 14:20 15-08-2022

Արտակ Բեգլարյանը ցավակցել է «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին:

«Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում:

Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարարը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է 6 մարդ, 15 քաղաքացի անհետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:

 

Նմանատիպ նյութեր