79457 դիտում
14:16 15-08-2022
Ողջ գիշեր հրշեջ-փրկարարները, բժիշկները, ոստիկանները, պարեկներն ու քաղաքացիները, ինչպես նաև «Ողջ մնալու արվեստ ակումբ»-ի անդամները առանց ընդմիջման «Սուրմալու» տոնավաճառում չեն դադարեցրել որոնողական աշխատանքները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի ու փլուզման հետևանքով քաղաքացիների որոնողական աշխատանքները ողջ գիշեր և մինչև այժմ շարունակվում են։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և մայրաքաղաքի մի քանի փրկարարական ջոկատների փրկարարներին ու հրշեջ-փրկարարներին, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբաններին, հոգեբան հրահանգիչներին որոնց շնորհիվ երեք տասնյակից ավելի քաղաքացիների տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, միացել են մեծ թվով քաղաքացիներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գիշեր և այս պահին էլ որոնողական աշխատանքներին մասնակցում են «Ողջ մնալու արվեստ ակումբ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամները՝ նախագահ Վովա Վարդանովի գլխավորությամբ։
Այս ակումբը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ տիրապետում է՝ արտակարգ իրավիճակներում ինչպիսի աշխատանքներ կատարել և ունի հարուստ փորձ, ակումբի անդամներն էլ միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, մարդկային հատկանիշներով։
Ապրիլյան, քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ ակումբի բազմաթիվ անդամներ կամավորական մեկնել էին առաջնագիծ ու զինվորի ու սպայի հետ անառիկ պահել իրենց վստահված հատվածները։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, բոլոր զոհերի ինքնությունը հայտնի է դարձել։ Վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 443+
443+