8378 դիտում
09:49 16-08-2022
Փաշինյանի հանձնարարությունները չեն կատարվել. նա խաբել է. մաս 69. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքացիները հրշեջների հետ հավասար աշխատում էին՝ կրակ հանգցնում, փլատակներից փորձում ազատել մարդկանց։
Սա այն դեպքում, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն այս տարվա համար կազմել է 13 մլրդ 975,8 մլն դրամ։ 2018-ի հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունները նոր տեխնիկաների մասին էին գովազդում, բայց իրականում ունենք իրավիճակ, որ անգամ խոշոր հրդեհ հանգցնելու կարողություն չունի այդ կառույցը:
Իհարկե, 2019 թվականի մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ JICA կողմից ԱԻՆ-ին 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի եւ 1 կարգավար մեքենայի հանձնման արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գովազդվում էր վերազինումը։
2020 թվականի մայիսի 26-ին էլ՝ ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումների ժամանակ, վարչապետի հարցադրմանն ի պատասխան, ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրեց առկա կարողությունները՝ հայտնելով, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման եւ հագեցվածության խնդիր առկա է, հատկապես՝ անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց համատեղ աշխատել անտառային հրդեհների մարման եւ, ընդհանրապես, հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:
Այդ հանձնարարությունից անցել է 2 տարի, բայց անտառային հրդեհ մարելու կարողություն չկա: Բոլորովին վերջերս՝ կառավարության հուլիսի 14-ի նիստում, 1,2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերանորոգման եւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը եւ մի փոքր ավելին, «Զիլ 130» եւ «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:
Ի՞նչ է ստացվում. երկու տարի առաջ այս խնդիրներն առկա էին, Նիկոլ Փաշինյանը ընդհանրական հրապարակավ հանձնարարություն տվեց, սակայն միայն մեկ ամիս առաջ որոշում կայացվեց ուղղել սխալները: Նշանակում է՝ վարչապետի կողմից հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները հերթական շոուի ժանրից են եղել, եւ հապաղումը, ցավոք, կյանքեր արժեցավ: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ՀՀ հպարտ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3544 դիտում
10:01 05-08-2022
Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
1171 դիտում
10:25 29-06-2023
Ապրեք՝ «հինգ». հանձնարարությունները լավ էին կատարել․ «Փաստ»
Այս բաժնից
1003 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1276 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2566 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ