211652_close_icon
views-count2120 դիտում article-date 10:19 17-08-2022

Խորհրդային T-34 տանկը Նարվայից տեղափոխվեց Տալլինի մոտ գտնվող Էստոնական պատերազմի թանգարան․ Euronews

Էստոնիայի իշխանություններն ապամոնտաժել են Նարվայում գտնվող խորհրդային T-34 հուշարձանը, ինչպես նաև ԽՍՀՄ ժամանակների մի քանի այլ հուշարձաններ։ Տանկը տեղափոխվել է Տալլինի մոտ գտնվող Էստոնական պատերազմի թանգարան։ Տանկը ապամոնտաժելու և տեղափոխելու ժամանակ Էստոնիան փակել է Ռուսաստանի հետ սահմանը։ Հաղորդում է Euronews-ը։

«Ըստ Սահմանադրության՝ Էստոնիայի պետության հիմնական արժեքը ներքին խաղաղությունն է, իսկ պետության գլխավոր խնդիրներից մեկը ներքին ու արտաքին խաղաղության պաշտպանությունն է, մենք Ռուսաստանին հնարավորություն չենք տա ոչնչացնելու Էստոնիայի ներքին խաղաղությունը, օգտագործելով անցյալը: Հետևաբար, այն հուշարձանները, որոնք ներգրավված են տեղեկատվական պատերազմի մեջ, պետք է շտապ հեռացվեն՝ ելնելով ներքին խաղաղության շահերից»,- ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:

Ավելի վաղ Կալլասը կառավարության որոշումը բացատրել էր նրանով, որ տանկը սպանության զենք է, իսկ ստեղծված իրավիճակում Նարվայի հուշարձանը խորհրդանշում է նաև Ուկրաինայում մարդկանց սպանությունը։

Էստոնիայի կառավարության որոշումը «միաձայն ու հստակ էր»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։ 

«Էստոնիայում խորհրդային հուշարձանների համար տեղ չկա, դրանք կհանվեն մինչև տարեվերջ »,- ասել է նախարարը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր