211652_close_icon
views-count1285 դիտում article-date 16:45 17-08-2022

Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը։ Ապաքինում ենք մաղթում վիրավորում ստացած անձանց:

Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով բացահայտելու այս աղետի բոլոր պատճառներն ու մեղավոր անձանց և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա համանման աղետները:

Հանրության կողմից ողջամտորեն բարձրաձայնվել է այն հարցադրումը, թե ինչով էր պայմանավորված ուժային, հատկապես ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծավալով օգտագործման բացակայությունը փրկարարական աշխատանքների մեջ:

Հանրությանը չդադարող ահաբեկման մեջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղետների հանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կսթափեցներ իշխանությանը, որի ապաշնորհ կառավարման հետևանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսվում է ոչ թե երկրի ու ժողովրդի իրական անվտանգությունը երաշխավորելուն, այլ՝ բացառապես իշխանությունը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկեցնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր