211652_close_icon
views-count49135 դիտում article-date 23:28 17-08-2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են.ՀՀ ոստիկանապետի և ԱԻ նախարարի կարգադրությամբ ծառայությունը առևտրի կենտրոնում շարունակվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամանակավորապես դադարեցվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին առաջին իսկ րոպեներից ներգրավված են եղել ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, մայրաքաղաքի, հետո արդեն մարզերից միացած հրշեջ-փրկարարները, փրկարար-հոգեբանները, փրկարար-բժիշկները, փրկարար ծառայութան կինոլոգները:

Առաջին իսկ պահից տիտանական իրենց աշխատանքով փայլեցին Երևանի 1-03 շտապօգնության, Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, «Ողջ մնալու արվեստ ակումբ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամները, անհատ քաղաքացիներ, մայրաքաղաքի ոստիկանության բաժինների, պարեկային ծառայության Երևանի գնդի, Երևանի քաղաքապետի գլխավորությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը:

Աշխատանքները առավոտյան կվերսկսվեն:

Այս պահին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրություններով տեղում հերթապահություն են իրականացնում ոստիկանները, պարեկներն ու փրկարարները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարականով էլ բժիշկների հերթապահ 2 խումբ է շարունակելու ծառայությունը ողջ գիշեր:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+

Նմանատիպ նյութեր