211652_close_icon
views-count2575 դիտում article-date 11:51 18-08-2022

Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Տարածաշրջանում օգոստոսի 11-17-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Նմանատիպ նյութեր