211652_close_icon
views-count2861 դիտում article-date 17:44 20-08-2022

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցում տեղի ունեցավ վերջին ժամերգությունը՝ այն թուրքին հանձնելուց առաջ. Նարինե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցում տեղի ունեցավ վերջին ժամերգությունը, այն թուրքին հանձնելուց և եկեղեցու՝ մզկիթի վերածվելուց առաջ:

Այս մասին հայտնում է լրագրող Նարինե Կիրակոսյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«Ինչպես հայտնի է, հողառատ «հայ ժողովուրդը», ի դեմս գերագույն հողատուի, Բերձորն ու մերձակա հայկական գյուղերն ու տարածքները սիրահոժար նվիրում է դարավոր թշնամուն: Բերձորը թուրքին նվիրելու տոնական հանդիսությունը նախատեսված է ս.թ. օգոստոսի 25-ին:

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ եւ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցվել»:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր