Հարի Քեյնը գերազանցեց Սերխիո Ագուերոյի ցուցանիշը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»:
Գոլի հեղինակը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն էր, որն այդպիսով դարձավ մրցաշարի պատմության մեջ մեկ թիմի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Անգլիացին լոնդոնյան ակումբի կազմում դարձել է 185 գոլի հեղինակ։ Նա շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին, որը խփել էր 184 գոլ։